Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Սկսվե՞ց

Սկսվե՞ց
25.07.2013 | 11:47

Հուլիսի 24-ին Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում ավարտել է բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի շուրջ: Բանակցությունների յոթերորդ, երևանյան փուլում կողմերը համաձայնության են եկել առանցքային հարցերի շուրջ, որոնք հիմք կդառնան ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առևտրային հարաբերությունների համար: Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը կամրապնդի Հայաստանի տնտեսական ինտեգրումը ԵՄ-ին, հնարավորություն կընձեռի արդիականացնել առևտրական հարաբերությունները, կատարել բարեփոխումներ, որ Հայաստանի տնտեսությունը համապատասխանի ԵՄ չափանիշներին: Խոր եւ համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը, որը ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի մաս է կազմում, Եվրոպական միության և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունների նոր շրջանակ կստեղծի, որը կսերտացնի Հայաստանի տնտեսական ինտեգրացիան ԵՄ-ի հետ՝ հայկական ապրանքների համար ճանապարհ հարթելով դեպի եվրոպական շուկա, հայկական շուկան բացելով եվրոպական ապրանքների համար: Անկախ փորձագիտական գնահատականներով, ազատ առևտրի գոտու ստեղծումը դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսական աճի վրա՝ տարեկան հավելյալ 146 միլիոն եվրոյի եկամուտ ապահովելով: Ակնկալվում է, որ հայկական շուկայի ազատականացումը եվրոպական գործընկերների համար նույնպես եկամուտներ կապահովի՝ մինչեւ 74 միլիոն եվրո տարեկան: Եվրամիությունը Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է: ԵՄ երկրների հետ առևտուրը Հայաստանի առևտրաշրջանառության մինչեւ 32 տոկոսն է կազմում, եւ 2012 թվականին երկկողմ առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 951 միլիոն եվրո:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ