Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը` անցումային նախագահ Ադլի Մանսուրի աշխատակազմի հրահանգով անվավեր է համարել նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի և նրա ընտանիքի դիվանագիտական անձնագրերը` նախագահական լիազորությունների դադարեցման պատճառով: Կասեցվել են նաև նախկին նախագահի աշխատակազմի դիվանագիտական անձնագրերը, ավելի վաղ սառեցվել էին նրանց հաշիվները ազգային ու միջազգային բանկերում: Մինչ Մուհամեդ Մուրսին տնային կալանքի տակ է, նրա կողմնակիցները հանրահավաքներ են անում` Մուրսիին իշխանությունը վերադարձնելու համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ