Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սիրիայի ընդդիմությունը մեծաքանակ զենք է ստացել

Սիրիայի ընդդիմությունը մեծաքանակ զենք է ստացել
18.07.2013 | 11:22

Սիրիական ընդդիմադիրները վերջին շաբաթներում արտասահմանից ստացել են մեծ թվով զենք-զինամթերք։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ ելույթ ունենալով Ամանում։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ զենքի մասին է խոսքը և որ երկրներից։ Քերին նաև սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հույս է հայտնել: «Մենք դեռ հավատում ենք, որ պետք է անհապաղ բանակցային սեղանի շուրջ նստել և դադարեցնել բռնությունը, շարժվել անցումային կառավարության ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ