Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Ադրբեջանը ՌԴ-ից ամենաշատ զենք գնած երկրների թվում է

Ադրբեջանը ՌԴ-ից ամենաշատ զենք գնած երկրների թվում է
18.07.2013 | 11:19

Ադրբեջանական մամուլը, հղում կատարելով «Ռազմաարդյունաբերական ցրիչ» հրատարկության հաշվետու վերլուծությանը, նշել է, որ անցած տարի Ադրբեջանը 5% մասնաբաժնով Ռուսաստանի հետ ռազմական առևտրի ցուցիչով զբաղեցրել է հինգերորդ տեղը:

Առաջին եռյակում հայտնվել են Հնդկաստանը՝ 40% մասնաբաժնով, Ալժիրը՝ 14% և Վիետնամը՝ 10% մասնաբաժնով: Հաջորդ երեք տեղերն զբաղեցրել են Չինաստանը, Ադրբեջանը և Վենեսուելան՝ յուրաքանչյուրը 5% մասնաբաժին:

Բացի այդ, օրերս Ռուսաստանը Վենեսուելային վաճառել է 18 միավոր БМП-3, 30 – ДТР-80А, Ղազախստանին՝ 30 БТР-82, Բանգլադեշին՝ 20 БТР-80А, Մոնղոլիային՝ 40 БТР-70М, Ադրբեջանին՝ БТР-80/80А, Քուվեյթին՝ БМП-3 և Կոնգոյին՝ ГАЗ-2230 «Тигр»: Հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջան, Ալժիր, Հնդկաստան և Վիետնամ են առաքվել հականավային հրթիռներ:

2012թ. Ադրբեջանը Ռուսաստանում ձեռք է բերել նաև «Скорпион-ЛШ» և «Скорпион-ЛША-Б» տիպի մի քանի թեթև զրահամեքենա:

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ