Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Միայն սիրիահայե՞րն են մտահոգում Հրանուշ Հակոբյանին

Միայն սիրիահայե՞րն են մտահոգում Հրանուշ Հակոբյանին
17.07.2013 | 18:32

Երկու օր շարունակ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ անցկացվող ակցիաների ժամանակ մեր իրավապաշտպաններն առիթ ունեցան քանիցս հիշատակելու ՀՀ սփյուռքի նախարարությունը, նախարար Հրանուշ Հակոբյանին, հիշեցրին այս նախարարության գործառույթներն ու պարտավորությունները ՀՀ քաղաքացիների ու պետության առջև: Հրանուշ Հակոբյանից ոչ մի բառ չլսեցինք ի պաշտպանություն ՌԴ-ում անձը նվաստացնող պայմաններով դատարան տարված ՀՀ քաղաքացի, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի: Ոչ մի ուղերձ, հավանաբար, բազմափորձ նախարարին չէր հասել: Եվ ահա, այսօր, այն ժամանակ, երբ ՌԴ դեսպանատան մոտ տեղի էր ունենում հերթական ակցիան, Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ՀՀ-ում Եվրամիության գրասենյակի ղեկավար Տրայան Հրիսթայի հետ: Հանդիպման ժամանակ սփյուռքի նախարարը բարձրաձայնել է Սիրիայում տիրող ճգնաժամային իրավիճակի մասին, հայտարարել, որ հայության ֆիզիկական գոյությունն այնտեղ վտանգված է: Ավելին, Հրանուշ Հակոբյանը ՀՀ-ում ԵՄ գրասենյակի ղեկավարին է հանձնել սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, դրանց իրականացման մեխանիզմների վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև՝ աջակցության խնդրանքով գրություն: Սիրիահայերը՝ սիրիահայեր, և լավ է, որ սփյուռքի նախարարությունը որոնում է նրանց աջակցելու ուղիներ, բայց մի՞թե անվտանգ պայմաններում են գտնվում ՌԴ-ում ապրող մեր քաղաքացիները, մի՞թե անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի արժանացած Հրաչյա Հարությունյանն արժանի չէր, որ տիկին նախարարն ի պաշտոնե մի քիչ էլ նրանով զբաղվեր: Թե՞ մեր ռազմավարական դաշնակցի պահվածքը նորմալ է թվում Հրանուշ Հակոբյանին, ու նա կարող է այս փաստը լռության մատնել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ