Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Բախումներ՝ Կահիրեում

Բախումներ՝ Կահիրեում
16.07.2013 | 12:00

Եգիպտոսի ոստիկանությունը դարձյալ արցունքաբեր գազ է կիրառել՝ Կահիրեի կենտրոնում մի քանի հարյուր ցուցարարների ցրելու համար։ Հաղորդվում է, որ ցուցարարները փորձել են փակել հիմնական մայրուղիները։ Բախումներ են տեղի ունեցել պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև։

Երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամբ Բերնսը բանակցություններ է անցկացրել բանակցություններ է անցկացրել Եգիպտոսի ղեկավարության հետ և հայտարարել, որ Մուրսիի իշխանության տապալումից հետո Եգիպտոսի մոտ հայտնվել է երկրորդ հնարավորությունը վերջին 2 տարվա սխալներն ուղղելու համար։

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ