«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Թուրքիան փոխու՞մ է մերձավորարևելյան քաղաքականությունը

Թուրքիան փոխու՞մ է մերձավորարևելյան քաղաքականությունը
16.07.2013 | 11:01

Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլիի նախաձեռնությամբ Անկարայում թուրք դեսպանների հավաք է կայացել, դիվանագետները քննարկել են իրավիճակը Եգիպտոսում և Սիրիայում: Փորձագետները արտահերթ հավաքը գնահատում են իբրև Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունների հետևանք: Ռազմավարական մտքի ինստիտուտի տնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Յասին Աքթայը գտնում է, որ Մերձավոր Արևելքում անսպասելի փոփոխություններ են կատարվում: Եգիպտոսում ռազմական հեղաշրջում կատարվեց, որ անթույլատրելի է ժողովրդավարական սկզբունքների տեսակետից, բայց ԱՄՆ-ը և եվրոպական երկրները աջակցեցին զինվորականներին: Թուրքիան հակառակ տեսակետն ունի և հանդես եկավ քննադատությամբ: Անկարայի այդ քաղաքականությունն արտացոլում է նրա հետևողական մերձավորարևելյան քաղաքականությունը, որ մինչ այդ համաձայնեցված էր ժողովրդավարական երկրների հետ: Այնուամենայնիվ, Թուրքիայի դիրքորոշումը չընկալվեց և Թուրքիան միայնակ մնաց իր քննադատության մեջ, ուստի անհրաժեշտություն առաջացավ հիմնավորել դիրքորոշումը արտաքին աշխարհում: Յասին Աքթայի կարծիքով հենց այդ նպատակով է հրավիրվել դիվանագետների հավաքը: «Չեմ կարծում, որ առաջիկայում Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականությունը արմատապես փոխվի: Սիրիայի նկատմամբ վարվող քաղաքականությունը, օրինակ, արդեն դուրս է եկել այն փուլից, երբ ինչ-որ նահանջ հնարավոր էր: Եգիպտական քաղաքականության շրջանակներում էլ հետքայլ չի լինի և Անկարան կշարունակի պնդել իր դիրքորոշումների արդարացիությունը: Թուրքական կառավարությունը հիմնավորված է քննադատում համաշխարհային հանրության դիրքորոշումը եգիպտական իրադարձությունների նկատմամբ: ԱՄՆ-ը և ԵՄ երկրները պետք է բացատրեն, թե ինչու մի կողմից երկար տարիներ իսլամական աշխարհից ժողովրդավարական բարեփոխումներ էին պահանջում, մյուս կողմից` աջակցեցին ռազմական հեղաշրջմանը, որ ընդհատեց ժողովրդավարական գործընթացի զարգացումը երկրում, ուր 60 տարվա մեջ առաջին անգամ ժողովրդավարական փոփոխությունների պայմաններ էին ստեղծվել: Դեսպանների հետ քննարկվել է, թե ինչպես պիտի Թուրքիան հիմնավորի իր դիրքորոշումը Մերձավոր Արևելքում»,-գտնում է Յասին Աքթայը:

Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ Մուրատ Բիլհանի կարծիքով Մերձավոր Արևելքում բարդ ժամանակներ են, ոչ միայն Թուրքիան, ամբողջ տարածաշրջանն է կարևոր իրադարձությունների և փոփոխությունների ալիքի տակ: Այս իրավիճակում Թուրքիան պետք է վերակառուցի իր մերձավորարևելյան քաղաքականությունը, առանց արագ և էական լրացումների իրավիճակը տարածաշրջանում կզարգանա ոչ թուրքական շահերի օգտին: Մուրատ Բիլհանը գտնում է, որ Թուրքիան պետք է մշակի խելամիտ մոտեցում բարեկամ երկրների նկատմամբ և օբյեկտիվ վերաբերվի այս կամ այն կոնֆլիկտի կողմին աջակցելու հարցերին: Եգիպտոսում, օրինակ, Թուրքիայի վերաբերյալ սխալ և աղավաղված պատկերացում է կազմվել: Այն տպավորությունն է, որ Անկարան ամբողջությամբ պաշտպանում է Մուհամեդ Մուրսիին: Այդպես չպետք է լինի: Եթե նույնիսկ այդպես է, Թուրքիան հավասար հեռավորություն պետք է պահպանի հակամարտության կողմերից: Դա վերաբերում է ոչ միայն Եգիպտոսին: «Նույնը վերաբերում է Սիրիային: Եթե Թուրքիայից սպասում են արժանավոր դատավորի դեր, Թուրքիան պետք է այնպիսի դիրք գրավի, որը հակամարտող կողմերի վստահությանն արժանանա: Մինչև հիմա Անկարային դա չի հաջողվել: ժամանակն է արտաքին քաղաքական գերակայությունները փոխելու և մերձավորարևելյան քաղաքականության մեջ կողմնորոշումները վերանայելու: Կարծում եմ` Թուրքիայի կառավարությունը հենց դրանով էլ հիմա զբաղված է: Անկարան վերանայում է իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և դեսպանների հետ քննարկվել են այդ հարցերը, հիմա նրանց տեսակետների հիման վրա կառավարությունը մշակելու է իր նոր քաղաքականությունը»,- կարծում է Մուրատ Բիլհանը:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ

ռա­կութ­յուն»' width='220' height='163' />
«Ով խա­ղա­ղու­թ­յուն է ու­զում խայ­տա­ռա­կութ­յան գնով, կս­տա­նա և՛ պա­տե­րազմ, և՛ խայ­տա­ռա­կութ­յուն»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը
Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը