«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Սառեցվել են իսլամիստների ակտիվները

Սառեցվել են իսլամիստների ակտիվները
15.07.2013 | 14:55

Եգիպտոսի գլխավոր դատախազ Հաշիմ Բարաքաթը որոշում է ընդունել սառեցնել երկրի իսլամիստական շարժման 14 առաջնորդների ակտիվները։ Այս ոշորումն ընդունվել է երկրում տեղի ունեցող անկարգությունների հետաքննության շրջանակներում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եգիպտոսի դատախազությունը որոշել էր կալանավորել «Մահմեդական եղբայրներ» շարժման ակտիվիստների, որոնք մեղադրվում են Կահիրեում հրաձգություն նախաձեռնելու մեջ, ինչի հետևանքով զոհվել էր 51 մարդ, ձերբակալվել` 650-ը:

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ