«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Սիրիայում անհետացած լրագրողները կենդանի են

Սիրիայում անհետացած լրագրողները կենդանի են
14.07.2013 | 16:26

Հունիսի սկզբին Սիրիայում անհետացած ֆրանսիացի լրագրողները ողջ և առողջ են։ Այդ մասին ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։ Ֆրանսիայի իշխանությունները փորձում են պայմանավորվել նրանց ազատարձակման համար։ Նախարարը չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ են գտնվում լրագրողները, և ում հետ են տարվում բանակցությունները։

Նշենք, որ ֆրանսիական Europe One ռադիոկայանի լրագրողներ Դիդիե Ֆրանսուան և Էդուարդ Էլիասն անհետացել ղին հունիսի 7-ին Հալեպում։

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ