Փրկարարական ուղղաթիռի օդաչու և Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը արձակուրդ է վերցրել, որպեսզի կնոջ` Քեյթ Միդլտոնի կողքին լինի ծննդաբերության ժամանակ: Հուլիսի 13-ը համարվում էր Քեմբրիջի դքսուհու ծննդաբերության մոտավոր օրը, բայց արքաները 13-ին չեն ծնվում: Քենսինգտոնյան պալատը սահմանափակվել է հաղորդագրությամբ, որ ապագա թագաժառանգը կծնվի հուլիսին: Երեխայի ծնունդից հետո պաշտոնական հաղորդագրությունը կհրապարակվի միայն թագուհուն հաղորդվելուց հետո և նրա արտոնությամբ: