Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովն ասել է, որ Եվրախորհրդարանը Ադրբեջանը հանել է ընտրությունների ժամանակ դիտարկում անցկացնելու կարիք ունեցող երկրների թվից: Նա այդ որոշումը համարել է «Ադրբեջանում ժողովրդավարության հաղթանակ» և նշել, որ նման պատվի Հարավային Կովկասում առաջինն արժանանում է Ադրբեջանը: Եվրախորհրդարանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը. մամլո ծառայության ղեկավար Մարժորի վան դեր Բրոյեկեն ասել է. «Մեկ շաբաթ առաջ խորհրդարանի անդամները քննարկել են, թե որ երկրներում է անհրաժեշտ ընտրությունների ժամանակ դիտարկում անցկացնել, սակայն որևէ երկրի առնչությամբ որոշում չի կայացվել: Նման որոշում կարող են ընդունել խորհրդարանի նախագահի և խմբակցությունների ղեկավարները, սեպտեմբերին»: