«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Թուրքիան կարող է փոխել կառավարման մոդելը

Թուրքիան կարող է փոխել կառավարման մոդելը
13.07.2013 | 18:00

2014 թ. Թուրքիայում հանրաքվեի կդրվի նոր Սահմանադրության նախագիծը, որը ընդունվելու դեպքում երկրում փոխում է կառավարման համակարգը` խորհրդարանական հանրապետությունից նախագահականի: Նախագիծն արդեն պատրաստ է, հատուկ ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են 12 պատգամավոր` խորհրդարանական 4 խմբակցություններից 3-ական: Հանձնաժողովում լիակատար համաձայնություն չի կայացել, բայց Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեկը հայտարարել է, որ այլևս հետաձգել հնարավոր չէ, ընտրությունները մոտենում են, այսինքն` 2 տարվա աշխատանքը կարելի է համարել ավարտված: Իշխանություններն անպայման ուզում են նախագիծը հանրաքվեի ներկայացնել մինչև 2014-ի նախագահական ընտրությունները: Հանձնաժողովի անդամները չեն համաձայնել առավել սկզբունքային հարցերում` մասնավորապես խորհրդարանական հանրապետությունից նախագահականի անցման հարցում:

Հանրաքվեի արագացումը բխում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական շահերից` նա մտադիր է առաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններում, գործող Սահմանադրությամբ նախագահի լիազրությունները հիմնականում ներկայացուցչական են, ռեալ իշխանությունը վարչապետի ձեռքում է:

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ