ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում միացել է նախկինում Գերմանիայի կողմից հնչեցված կոչին՝ ազատ արձակել Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մուրսիին։ Եգիպտոսի նոր իշխանությունները չեն բացահայտում Մուրսիի գտնվելու վայրը. միայն նշում են, որ վերջինս ապահով վայրում է, և նրա նկատմամբ դատական ոչ մի գործընթաց ու պաշտոնական մեղադրանք չկան:
ԱՄՆ-ն նաև կոչ է արել Եգիպտոսի ղեկավարությունը դադարեցնել կամայական ձերբակալությունները։
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելենը նույնպես Եգիպտոսի նոր ղեկավարությունից պահանջել էր ազատ արձակել Մուրսիին: Նա նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային անկախ հանձնաժողովը Եգիպտոսի նախկին նախագահի մոտ մտնելու հնարավորություն ունենա: