«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Տասնյակ զոհեր՝ Եգիպտոսում

Տասնյակ զոհեր՝ Եգիպտոսում
08.07.2013 | 18:22

Այսօր լուսաբացին տասնյակ մարդիկ են զոհվել Կահիրեում նախագահական գվարդիայի կենտրոնակայանի մոտ տեղի ունեցած բախումներից։ Հարձակումն իրականացրել են «Մուսուլման եղբայրների» կողմնակիցները՝ փորձելով կենտրոնակայանից դուրս բերել պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիին։

Եգիպտոսի հեռուստաընկերությունը հայտնում է 42 մարդու մահվան մասին, իսլամիստների իրենց հերթին նշում են 53 զոհի մասին, այդ թվում՝ 5 երեխա։ Վիրավորվել է ավելի քան 1000 մարդ։ Հարձակումներից հետո ձերբակալվել է շուրջ 200 իսլամիստ, որոնց թվում, ըստ որոշ տվյալների, եղել են նաև սիրիացի ընդդիմադիրներ։ Առավոտյան մարտերից հետո եգիպտական մայրաքաղաքի մուտքերը փակվել են, դադարեցվել է որոշ մայրուղիների և կամուրջների երթևեկությունը։

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ