Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ԵՄ-ն քննարկում է Հունաստանին ֆինանսական օգնության հարցը

ԵՄ-ն քննարկում է Հունաստանին ֆինանսական օգնության հարցը
08.07.2013 | 18:21

Բրյուսելում ընթանում է Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարների հանդիպում, որտեղ Հունաստանին ֆինանսական օգնության հերթական չափաբաժինը հատկացնելու որոշում կընդունվի։ Օգնությունը կկազմի մոտ 8 միլիարդ դոլար։ Ըստ համաձայնության՝ Հունաստանն օգնություն ստանալու համար պետք է կրճատի մոտ 4000 պետական ծառայողների, նվազեցնի բյուջետային հիմնարկների 25000 աշխատակիցների աշխատավարձը։

Նշենք, որ գործազրկությունը Հունաստանում կազմում է 27 տոկոս, երիտասարդների շրջանում այն կազմում է մոտ 50 տոկոս։

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ