Ուռեկիում հանդիպել են Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուապշվիլին և խորհրդարանական ընդդիմության ղեկավար Դավիդ Բաքրաձեն: Նա էլ հանդիպումից հետո ասել է, որ մի շարք հարցերում մեծամասնությունն ու փոքրամասնությունը համաձայնության են եկել. «Մենք պայմանավորվել ենք նոր Սահմանադրություն մշակելու անհրաժեշտության մասին, որն ավելի հաստատուն կլինի և չի փոփոխվի առաջիկա 12-20 տարիների ընթացքում: Մյուս համաձայնությունը վերաբերում է Վրաստանի նախագահի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների նկատմամբ կիրառվող իրավական հալածանքին»: