Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Պուտինն անսպասելի այցելել է Ղազախստան՝ Նազարբաևի ծնունդը շնորհավորելու

Պուտինն անսպասելի այցելել է Ղազախստան՝ Նազարբաևի ծնունդը շնորհավորելու
07.07.2013 | 14:58

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել է Ղազախստան։ Պուտինն այստեղ է ժամանել Կազանից, որտեղ երեկ մասնակցել է ամառային ունիվերսիադայի բացման հանդիսավոր արարողությանը։

Նախապես ՌԴ նախագահի՝ Ղազախստան այցելության ծրագրերի մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվել։ Պուտինի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ այցելությունը պայմանավորված է Ղազախստանի նախագահ Նուրտուլթան Նազարբաևի ծննդյան տարեդարձով, որը նշվել է երեկ։

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ