Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սնոուդենն ապաստանի համար դիմել է ևս 6 երկրի

Սնոուդենն ապաստանի համար դիմել է ևս 6 երկրի
06.07.2013 | 13:19

Վենեսուելան և Նիկարագուան պատրաստ են ապաստան տալ ԱՄՆ հատուկ ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, ով արդեն 2 օր գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում։
«Ես որոշել եմ տրամադրել մարդասիրական ապաստան երիտասարդ ամերիկացուն, որպեսզի նա կարողանա ժամանել Բոլիվարի և Չավեսի հայրենիք և ապրել իմպերիալիստական ԱՄՆ-ի հետապնդումներից հեռու»,- ասել է Մադուրոն։
Նիկարագուայի նախագահ Դենիել Օրտեգան էլ ասել է. «Ակնհայտ է, որ եթե հանգամանքները թույլ տան, մենք հաճույքով կընդունենք Սնոուդենին»։ Ուրբաթ երեկոյան հայտնի է դարձել, որ Սնոուդենը ևս 6 երկրի խնդրել է իրեն քաղաքական ապաստան տրամադրել։ Այդ մասին հայտնում է Wikileaks-ը, սակայն չի հստակեցնում, թե կոնկրետ որ երկրներին է դիմել։
ԱՄՆ իշխանությունները Սնոուդենին մեղադրում են դավաճանության և լրտեսության համար և նրա նկատմամբ հայտարարել են հետախուզում։

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ