«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

«ՌԴ-ն խախտում է ՀԱՊԿ պայմանագրի բովանդակությունը»

«ՌԴ-ն խախտում է ՀԱՊԿ պայմանագրի բովանդակությունը»
03.07.2013 | 12:41

ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մոտ մեկ միլիարդ դոլարի զենքի վաճառքի հետ կապված հրապարակվել են այլ մանրամասներ ևս: Ի թիվս տանկերի, զրահամեքենաների, դրա մեջ է մտնում նաև մեկ դիվիզիոն (18 կայանք) «Սմերչ» ԲՄ-30 համազարկային հրթիռային համակարգ: «Սմերչը» համարվում է այս պահի դրությամբ աշխարհի հզորագույն համազարկային հրթիռային համակարգը: Կործանիչ ուժով այն զիջում է միայն ատոմային համակարգին: Ըստ հրապարակված տեղեկությունների՝ «Սմերչն» արձակում է տասներկու կրակոց ընդամենը քառասուն վայրկյանում, ունի թռիչքի կառավարման համակարգ:
Ի՞նչ հետաևանքներ կարող է ունենալ ՌԴ-ի այս քայլը տարածաշրջանում:
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեզ հետ զրույցի ժամանակ նկատեց, որ ցանկացած երկրի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին ավելացնելու է միայն լարվածությունը տարածաշրջանում, քանի որ առկա է չլուծված հակամարտություն: Ստեփան Գրիգորյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ վաճառվել է ոչ թե պաշտպանական նշանակության զենք, այլ՝ հարձակողական:
«Կարևոր չէ, թե ով է վաճառում զենքը: Հայաստանը պետք է տա ադեկվատ պատասխան՝ իր և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պաշտպանելու համար: Իսկ ՌԴ-ի պարագայում դա ավելի տարօրինակ ու վտանգավոր է, քանի որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է և պետք է ձգտի չավելացնել լարվածությունը: Մենք ՀԱՊԿ պայմանագրի անդամ երկրներ ենք, և ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ ունի պարտավորություններ»,- ասաց մեր զրուցակիցը: Նա հիշեցնում է, որ ՀԱՊԿ պայմանագրում կա կետ, համաձայն որի՝ անդամ երկրները չպետք է անեն այնպիսի քայլեր, որոնք կարող են վտանգի տակ դնել պայմանագրի անդամ այլ երկրների անվտանգությունը: Քաղաքագետը կարծում է, որ ՌԴ-ն խախտում է պայմանագրի բովանդակությունը:
«Եթե ՌԴ-ն ուզում է զբաղվել զենքի բիզնեսով, ապա թող դուրս գա ՀԱՊԿ պայմանագրից»,- ասում է մեր զրուցակիցը:
Ստեփան Գրիգորյանը կանխատեսում է, որ այս պայմաններում Ադրբեջանի իշխանությունները ստանալու են լրացուցիչ ոգևորության իմպուլս և կոշտացնելու են իրենց դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Իսկ այս ողջ պատմությունը, ըստ քաղաքագետի, ցույց է տալիս, որ ԱՊՀ տարածքում ստեղծված ինստիտուտները չեն աշխատում. «Մենք մեր ապագան չպետք է կապենք ԱՊՀ տարածքի հետ, քանի որ խաղի կանոնները կարող են փոխվել ցանկացած պահի: Դուք պատկերացնու՞մ եք, որ ԱՄՆ-ն զենք վաճառի ՆԱՏՕ-ի անդամ մի երկրի, որը հակամարտության մեջ է անդամ մեկ այլ երկրի հետ»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 929

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ