Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սնոուդենը Բոլիվիայի նախագահի օդանավում չի եղել

Սնոուդենը Բոլիվիայի նախագահի օդանավում չի եղել
03.07.2013 | 12:24

Ավստրիայի մայրաքաղաքի օդանավակայանում չնախատեսված վայրէջք է կատարել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի օդանավը, քանի որ Ֆրանսիան և Պորտուգալիան արգելել էին դրա թռիչքը իրենց օդային տարածքով։ Կասկածվում էր, որ Մորալեսի հետ ինքնաթիռում է եղել ԱՄՆ հատուկ ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։ Իր հերթին Բոլիվիայի արտգործնախարար Դավիթ Սեսպեդեսը հայտարարել է, որ Սնոուդենն ինքնաթիռում չի եղել։ Մորալեսի նքնաթիռը Մոսկվայից վերադառնում էր հայրենիք։ Վիեննայում կատարած վայրէջքից հետո Ֆրանսիայի և Պորտուգալիայի իշխանությունները թույլ են տվել Մորալեսին օգտագործել իրենց օդային տարածքը:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ