Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ե՞րբ Բաքու կգա Ռուստամ Իբրահիմբեկովը

Ե՞րբ Բաքու կգա Ռուստամ Իբրահիմբեկովը
02.07.2013 | 19:48

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հուլիսի 2-ին որոշեց նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրել Ռուստամ Իբրահիմբեկովին` 84 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ: Նրա թեկնածությունը պաշտպանում են Ադրբեջանի լիբերալ կուսակցությունը, Ադրբեջանի ազգային ճակատը, «Դասական ազգային ճակատը»: Մուսավաթի ղեկավար Իսա Ղամբարը կուսակցության աջակցությունը խոստանում է, եթե կինոռեժիսորը վերադառնա Բաքու մինչև նախընտրական քարոզչության սկիզբը: «Մինչև Իբրահիմբեկովի պաշտոնական գրանցումը որպես թեկնածուի, ուժի մեջ կլինի նախագահական ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին «Մուսավաթ» կուսակցության որոշումը»,-ասել է Իսա Ղամբարը: Ռուստամ Իբրահիմբեկովը Բաքվում չէ և որոշումն ընդունվել է նրա բացակայությամբ, բայց համաձայնությամբ: Ադրբեջանցի վերլուծաբանները գտնում են, որ հենց Իբրահիմբեկովը կարող է դառնալ Իլհամ Ալիևի մրցակիցը:

Tert.am-ը թարգամանաբար ներկայացրել է Ռուստամ Իբրահիմբեկովի հարցազրույցի մի քանի հատվածներ Haqqin.az կայքին. «Ես երախտապարտ եմ Ազգային խորհրդին՝ կայացրած որոշման համար և ամեն ինչ անելու եմ իմ աջակիցների սպասելիքներն արդարացնելու համար: Ես լիովին վստահ եմ, որ Ադրբեջանի բնակչության մեծ մասն աջակցում է ինձ: Ես նաև վստահ եմ, որ երկրի կառավարությունն ամեն ինչ անելու է ընտրությունները կեղծելու համար, և հենց այդ կեղծիքները «կանխելու» համար էլ ես այժմ Ադրբեջանում չեմ… Ես գործեր ունեմ: Ես պետք է մեկնեմ Եվրոպա, հանդիպեմ եվրոպական կազմակերպությունների հետ, ապա այցելելու եմ Թուրքիա: Այսինքն կան տարաբնույթ հարցեր, որոնք պետք է կարգավորվեն: Հենց որ ավարտեմ դրանք, ընտրություններին ընդառաջ անկասկած վերադառնալու եմ (ավելի վաղ ադրբեջանական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Իբրահիմբեկովը հնարավոր է՝ չվերդառնա Ադրբեջանը չմասնակցի ընտրություններին-Tert.am) Ադրբեջան: Ես վստահ եմ, որ ընտրությունները կեղծելու փորձեր են կատարվելու, քանի որ այդպես եղել է 20 տարի շարունակ. 1993թ-ից ի վեր Ադրբեջանում որևէ ընտրություն առանց ընտրակեղծիքների չի անցել:
Ես փորձելու եմ կանխել այդ ամենը, այդ պատճառով էլ ձգձգվում է իմ վերադարձը հայրենիք: Կանխելու համար անհրաժեշտ են միջազգային դիտորդներ, միջազգային միջամտություն: Եթե ես հիմա վերադառնամ Ադրբեջան, որևէ էական բան փոխել չեմ կարողանա, իսկ արտերկրում շատ բան կարող եմ անել…
Ազգային խորհրդի ստեղծման լուրը մեծ արձագանք է ստացել արտերկրում: Բոլորը դա համարում են պատմական քայլ, քանի որ Ադրբեջանի ընդդիմութունը վերջապես միավորվել է... դրա համար պահանջվեց 20 տարի: Ե՛վ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը, և՛ այլ կառույցներ համարում են, որ Ադրբեջանում մարդու իրավունքները գտնվում են սարսափելի վիճակում: Կոպտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, կոռուպցիան վխտում է՝ բոլորը միաձայն ընդունում են դա: Այդ մասին են վկայում Եվրոպայից և Ամերիկայից հնչող հայտարարությունները: Մենք ցանկանում ենք փոխել իրավիճակը և ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, այդ պատճառով էլ ես արտերկրում եմ: Աշխարհում մարդու իրավունքներն ամենաշատը խախտվում են Ադրբեջանում: Ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ անպայման վերդառնալու եմ Ադրբեջան… Ես որևէ բանից չեմ վախենումե:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ