Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Պենտագոնը համագործակցում է Բաքվի հետ

Պենտագոնը համագործակցում է Բաքվի հետ
02.07.2013 | 19:46

Վաշինգտոնը հավատում է, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով` Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի` Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով օգնական Էվելին Ֆարկասը: Պենտագոնի ներկայացուցիչն իր խոսքով` Ադրբեջանում է պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր քննարկելու համար. «Անվտանգության ոլորտում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունն օրեցօր ամրապնդվում է: Մենք ակտիվ համագործակցում ենք նաև Աֆղանստանում խաղաղապահ առաքելության շրջանակում»,-ասել է Էվելին Ֆարկասը:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ