ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Այդ «հայրենասեր» մարզպետին ո՞նց են պաշտոնանկ անում, ախր, ո՞նց

Այդ «հայրենասեր» մարզպետին ո՞նց են պաշտոնանկ անում, ախր, ո՞նց
02.07.2013 | 14:51

Մեկ ամիս առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպը «փորձաքար» է դարձել ոչ միայն իշխանությունների, որոնք մտածում են, թե ինչպես ազատվեն Լիցկայի նման օդիոզ կերպարից, իրավապահ մարմինների, այլև՝ հանրության համար: Եվ մինչ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարում է, որ միջադեպի հետևանքով մահացած Ավետիք Բուդաղյանի եղբորը՝ Արտակ Բուդաղյանին, առայժմ գործով տուժող չճանաչելը պայմանավորում է «բազմաթիվ քննչական գործողությունների անհրաժեշտությամբ», ԶԼՄ-ներում էլ հանդիպում ենք այնպիսի նամակ-հայտարարությունների, որոնք նույնիսկ ստալինյան ժամանակներում կարող էին ժպիտ առաջացնել: Եվ այդ նամակներից ու հայտարարություններից միայն կարելի է եզրակացնել, թե ինչ արժեք ունի մարդկային կյանքը մեր հանրության որոշակի շերտերի համար, և ինչպես կարող են նրանք պաշտպանել դահճին նույնիսկ սահմռկեցուցիչ ողբերգությանը բախվելուց հետո:
ԶԼՄ-ներից մեկի հրապարակումը, թե ինչպես կարձագանքեին Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերադարձնելու համար ստորագրահավաքին (շաբաթներ առաջ տարածվել էր տեղեկատվություն, թե մարզպետի ներկայիս պաշտոնակատար Արա Դոլունցն այդ նպատակով կամակերպել է ստորագրահավաք), Գորիսին հարակից գյուղերի գյուղապետերն ու մշակութային օջախների ներկայացուցիչներն այնպիսի հիացմունք են արտահայտել Լիցկայի մասին, այնպիսի ափսոսանք, որ տեղյակ չեն ստորագրահավաքից, որ մարդ ուղղակի փշաքաղվում է այդ տողերը կարդալիս: Պարզվում է՝ նախկին մարզպետն այնպիսի բաներ է արել գյուղերի համար (կարծես դա իր պարտականությունը չի եղել), այնքան նվիրված է եղել իր հայրենակիցներին, որ միայն «ապուշ» մամուլն է գրել ահ ու սարսափի մթնոլորտի մասին: Եվ այդ ամենի կողքին՝ ոչ մի խոսք երիտասարդ մարդու, հրամանատարի՝ կյանքից անիմաստ զրկվելու մասին: Ոչ մի խոսք՝ գործարար կնոջ վրա հարձակվելու, Գորիսի բնակիչների նկատմամբ նախկինում կատարված ոտնձգությունների մասին:
Իսկ դուք հարցնում եք, թե ինչու է Լիցկան այսքան տարի պաշտոնավարում և հավակնում դեռ էլի պաշտոնավարել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ