Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Լիցկազգիների և լիցկապաշտների ժամանակաշրջանը մոտեցել է ավարտին

Լիցկազգիների և լիցկապաշտների  ժամանակաշրջանը մոտեցել է  ավարտին
02.07.2013 | 03:37

Գորիսյան հայտնի դեպքերից հետո նախկին մարզպետի ավազակախմբի տխրահռչակ անդամները սկսել են քաղաքում լուրեր տարածել, թե իբր մեկ ամսից իրենք վերադառնալու են ու պատժելու են նրանց, ովքեր հանդգնել են դեմ արտահայտվել «սյունյաց իշխանին»` սեփական կարծիքը տեղի ունեցածի մասին բարձրաձայնելով։
Բնականաբար, Լիցկայի կամակատարների գործելաոճին ծանոթ մարդիկ օրինաչափ կհամարեն վերջիններիս այս հոխորտանքը։
Սրանք լկտիաբար ուզում են հավատացնել, թե Սյունիքում կան մարդիկ, ովքեր կողմ են նախկին մարզպետ ¥կարծում եմ` «ավազակապետ» բառը նրան ավելի կսազեր¤ Սուրեն Խաչատրյանի վերադարձին. ես չեմ հակադարձի սրանց, քանի որ, չունենալով ո՛չ մասնագիտական, ո՛չ մարդկային որևէ արժանիք, Լիցկայի թեթև ձեռքով պաշտոններ են ստացել, բիզնեսներ ձեռք գցել և հիմա, բնականաբար, ունենալով սոսկ շահադիտական նկրտումներ, այս կամ այն կերպ փորձում են հաճոյանալ նախկին իշխանիկին, ցույց տալ, որ իզուր չեն տարիներ շարունակ, հավատարիմ շնիկների պես, նրա ձեռքից սնվել։ Սրանք հղփացել ու դարձել են խիստ վտանգավոր շրջապատի համար։
Իրականում յուրաքանչյուր գորիսեցի կարող է մատների վրա հաշվել սրանց նման ծախու արարածներին, որոնք փոքրամասնություն են բոլոր իմաստներով:
Ես խոսքս ուղղում եմ բոլոր գորիսեցիներին. հայրենակիցնե՛ր, լիցկապաշտներն ու լիցկազգիները ցայտնոտի մեջ են, իշխանությունը վերադարձնելու մոլուցքը սրանց հասցրել է խելացնորության, և դա հասկանալի է` չեն կարողանում համակերպվել լափամանից զրկված ու ծեծված շան ողորմելի վիճակի հետ։ Չեն համակերպվում, ուստի փորձելու են ձեզ վախեցնել, շանտաժի ենթարկել իրենց մոտալուտ վերադարձի սպառնալիքով։ Տեղի մի՛ տվեք, մի՛ վախեցեք, պայքարեք ձեր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար: Լիցկազգիների և լիցկապաշտների ժամանակաշրջանը մոտեցել է իր անփառունակ վախճանին, և այն տրամաբանական ավարտին հասցնելու պատիվն ընձեռված է բոլոր գորիսեցիներին։ Վստահ եղեք` շատ մոտ է «նյուրնբերգյան դատավարության» օրը։ Ձեր երեխաների ապագան կախված է ձեզանից, պայքարեք հանուն ձեր ընտանիքների ազատության, պայքարեք, որ այսուհետ նման ավազակախմբերն ու դրանց պարագլուխները չկարողանան այլևս իշխել ձեզ, բռնանալ ձեր կամարտահայտության վրա: Մի՛ թողեք, որ ձեզ վերաբերվեն ստրուկի պես, մի՛ խեղճացեք այս թափթփուկների առաջ, ասեք այն, ինչ մտածում եք։ Հիշեք` ձեր լռությունն ու անտարբերությունը լիցկաներ ծնող ու սնող պարարտ սևահողն են։


Գարեգին ՍՅՈՒՆԻ

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ