Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Կոմբոջայում հայտնաբերվել է հնագույն քաղաք

Կոմբոջայում հայտնաբերվել է հնագույն քաղաք
30.06.2013 | 12:57

Կոմբոջայում, Անգկորի ավերակներից ոչ հեռու, միջազգային հնագետների յոթ հոգանոց խումբը հայտնաբերել է լքված քաղաքի փլատակներ: Գիտնականները գտել են կառույցների, շինությունների մնացորդներ, ինչպիսիք, օրինակ, 30 կմ քառ. վրա տարածվող ջրատարներն են, որոնք հայտնաբերվել են ուղղաթիռի վրա տեղադրված լազերային սարքավորումների օգնությամբ: Ջրատարների մնացորդները փլատակներից հայտնաբերված առաջին գտածոն է եղել: Նշենք, որ Անգկորը եղել է 9-12-րդ դարերում ողջ հարավ-արևելյան Ասիայում տիրապետող կայրության մայրաքաղաքը: Այն մեր ժամանակներն է հասել ոչ իբրև քաղաք, այլ ավելի շուտ որպես քաղաք-տաճար:

Դիտվել է՝ 2188

Մեկնաբանություններ