Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Բախումներ Եգիպտոսի կողմնակիցների և հակառակորդների միջև

Բախումներ Եգիպտոսի կողմնակիցների և հակառակորդների միջև
28.06.2013 | 14:07

Եգիպտոսի հյուսիսում զանգվածային ակցիաներից առաջ բախումներ են տեղի ունեցել նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև։ Բախումների հետևանքով մեկ մարդ մահացել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Մուրսիի հակառակորդները պահանջում են նախագահի հրաժարականը, քանի որ, իրենց կարծիքով, նա ոչինչ չի արել երկրի տնտեսական վիճակը բարելավելու համար։

Իսկ նախագահի կողմնակիցները նշում են, որ սոցիալ-տնտեսական դժվարությունները Մուրսին ժառանգել է նախկին վարչակազմից, և մեկ տարվա ընթացքում շատ դժվար է էական փոփոխությունների հասնել։

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ