Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Տիմոշենկոն ցավում է Սահմանադրության համար

Տիմոշենկոն ցավում է Սահմանադրության համար
28.06.2013 | 13:00

«Այսօր ես խառը զգացումներ ունեմ: Առաջին անգամ այս օրը չեմ ուզում շնորհավորել որևէ մեկին տոնի առթիվ: Հակառակը, ինձ մոտ ցանկություն է առաջացել բոլորիս, իսկ գլխավորը` մեր Սահմանադրությանը, հայտնել խորին ցավակցություն: Եվ դրա համար կան բոլոր հիմքերը», -իր հայրենակիցներին է այսօր դիմել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
Ազատազրկված Տիմոշենկոյի գնահատմամբ` Ուկրաինայի սահմանադրության երաշխավորը` Սահմանադրական դատարանը նվաստացնում և ոտնահարում է այն հատուկ ոգևորությամբ: «Սահմանադրությունը չեն հարգում, նրա դրույթներին չեն հետևում ո´չ պատգամավորները, ո´չ պաշտոնատար անձինք»,- ասել է Տիմոշենկոն: Վերջինիս կարծիքով` Ուկրաինայի քաղաքական գործիչների, պաշտոնյաների կողմից սահմանադրական նորմերը ոտնահարելու հետևանքով երկրի քաղաքացիները արդեն չեն հավատում սահմանադրության ուժին: Ասվել է նաև, որ 1996 -ին ընդունված Սահմանադրությամբ Ուկրաինան ընտրել է սեփական զարգացման քաղաքակիրթ ուղին և դեպի համընդհանուր եվրոպական արժեքներն ընթանալու եվրոպական վեկտորը: Նախկին վարչապետի կարծիքով` քանի դեռ Ուկրաինան Սահմանադրություն ունի, և քանի դեռ այն չեն խեղել և իրենց հարմարեցրել «քաղաքական վանդալները», Սահմանադրության տոնը երկրի պոտենցիալ հնարավորությունների օրն է, այն պետության խիղճն է. «Քանի դեռ չենք սովորել ապրել մեր խղճի հետ համաձայնության մեջ, մենք չենք ունենա պետություն, որը կհարգի բոլորիս, իր քաղաքացիներին»:
Այսօր` հունիսի 28-ին Ուկրաինան տոնում է սահմանադրության 17-րդ տարին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ