Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ձերբակալվել են Թբիլիսիի երկու փոխքաղաքապետերը

Ձերբակալվել են Թբիլիսիի երկու փոխքաղաքապետերը
27.06.2013 | 17:27

Վրաստանի երկու ղեկավարների հակամարտությունը գնալով ավելի ու ավելի է խորանում; Այնպիսի տպավորություն է, թե վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր պարտքն է համարում կամ իշխանության է եկել միայն այն բանի համար, որ ապացուցի, թե Սաակաշվիլին, այնուամենայնիվ, վատն է: Երեկ ուշ երեկոյան Վրաստանում ձերբակալվել են Վրաստանի նախագահի կուսակիցները:
«Մարդը, ով հանցագործություն է կատարել, պետք է նստի բանտում, բայց վարչապետը այնպիսի հաճույքով է խոսում ձերբակալությունների մասին, նրան այնքան է դուր գալիս, երբ ինչ-որ մեկին ձերբակալում են, նա այնպես է պատմում այդ մասին հարցազրույցների ժամանակ, որ երբեմն թվում է, թե գործ ունենք ինչ-որ սյուրռեալիզմի հետ»,- երեկ երեկոյան հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այն բանից հետո, երբ ձերբակալվել են Թբիլիսիի երկու քաղաքապետերը, քաղաքային ժողովի փոխնախագահը, ժողովի հինգ անդամներ և Թբիլիսիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ֆրակցիայի գրեթե բոլոր անդամները:
«Բոլորը հավասար են օրենքի առաջ, բայց այն, որ ձերբակալությունը քաղաքական դրդապատճառ ունի, կարիք չունի մեծ տեսության: Կառավարությունը սոցիալական ծրագրեր իրականացնելու փոխարեն, չեմ հասկանում, թե ինչու, օրուգիշեր խոսում է ձերբակալություններից»,- ասել է Սաակաշվիլին:
Թբիլիսիի քաղաքային ժողովի անդամներից զատ, ձերբակալվել են նաև քաղաքապետարանի աշխատակիցներ: Քաղաքապետ Գիգի ՈՒգուլավան պահանջել է մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը կատարվածի առնչությամբ: Նրա խոսքերով, բոլորը, ովքեր անօրինական ձերբակալվել են, դատախազություն կդիմեն պարզաբանություն ստանալու համար կատարվածի վերաբերյալ: «Հուսով եմ, դատախազությունը այդ բողոքներին չի վերաբերվի այնպես, ինչպես իրեն հատուկ է»,- ասել է ՈՒգուլավան:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ