Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ալբանիայում իշխանությունը կանցնի ընդդիմությանը

Ալբանիայում իշխանությունը կանցնի ընդդիմությանը
26.06.2013 | 13:54

Ալբանիայի ընդդիմադիր կոալիցիան՝ Սոցիալիստական կուսակցության գլխավորությամբ, այսօր հայտարարել է խորհրդարանական ընտրություններում տարած վճռական հաղթանակի մասին։ Քվեաթերթիկների 94 տոկոսի հաշվարկներով սոցիալիստները 140 տեղանոց խորհրդարանում ստացել են 84 մանդատ, իսկ կառավարող դեմոկրատական կուսակցությունն ապագա խորհրդարանում կունենա 56 տեղ։

Ընդդիմության հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել մայրաքաղաք Տիրանայի և այլ քաղաքների փողոցներ՝ տոնելու հաղթանակը։ Միաժամանակ դեմոկրատների ղեկավար, գործող վարչապետ Սալի Բերիշան արդեն երրորդ օրն է պահպանում է լռությունը՝ ոչ մի կերպ չմեկնաբանելով իր պարտությունը։

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ