Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«Ոչ ոք իրավունք չունի լրտեսել ուրիշիներին»

«Ոչ ոք իրավունք չունի լրտեսել ուրիշիներին»
26.06.2013 | 11:54

«Այդ տղան խիստ զարմացրեց ամբողջ աշխարհին»,-ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Սնոուդենի մասին, ով մեղադրվում է լրտեսության մեջ:
Հաիթիում պաշտոնական այցով գտնվող լատինաամերիկյան երկրի նախագահը հայտարարել է, թե Վենեսուելայի իշխանությունները Սնոուդենից պաշտոնական հարցում չեն ստացել քաղաքական ապաստանի մասին: «Այդպիսի խնդրանք ստացել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան: Եթե նման խնդրանք լիներ, մենք նույնպես կքննարկեինք, քանի որ քաղաքական ապաստանը, բոլոր դեպքերում, հումանիտար պաշտպանության չափանիշ է»,-ասել է Մադուրոն: Նա ընդգծել է, որ Լատինական Ամերիկայի երկրներում քաղաքական ապաստան տրամադրելը հին ավանդույթներ ունի:
Վենեսուելայի նախագահը բարձր է գնահատել Սնոուդենի վարքագիծը. «Նրա հայտարարություններն ուղղված էին մարդկանց կյանքի բարելավմանը: Դա ընդունում է ամերիկյան ժողովրդի մեծամասնությունը, հատկապես` երիտասարդությունը»: Նրա մեկնաբանությամբ` Սնոուդենի բացահայտումները կարևոր են ողջ մարդկության համար. «Ոչ ոք իրավունք չունի լրտեսել ուրիշիներին»:
Ըստ վերջին տեղեկությունների, Սնոուդենը, այնուամենայինիվ, չի լքել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը: Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիա այցելության ժամանակ հայտարարել է. «Էդվարդ Սնոուդենը տարանցիկ ուղևոր է և մինչև հիմա գտնվում է տարանցիկ սրահում»: Ասենք, որ Ռուսաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ի իշխանություններին հանձնել Սնոուդենին, քանի որ երկու երկրների միջև էքստրադիցիայի պայմանագիր գոյություն չունի: Դրանից զատ, ինչպես նշում է Ինտերֆաքսը,Սնուոդենը իրականում չի էլ կարող հեռանալ Ռուսաստանից, քանի որ նրա անձնագիրն անվավեր է դարձված: Սնոուդենի մերձավոր շրջապատից կայքին տեղեկացրել են, թե անձնագրից բացի նա այլ փաստաթուղթ չունի, իսկ անվավեր անձնագրի պատճառով նոր տոմս գնել չի կարող, ուստի ստիպված է մնալ Ռուսաստանում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ