Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սնոուդենը լքել է Ռուսաստանի տարածքը

Սնոուդենը լքել է Ռուսաստանի տարածքը
24.06.2013 | 16:30

Էկվադորը քննարկում է ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը: ԱՄՆ արդարադատության նախարաությունը իր հերթին վստահ է, որ Ամերիկան, ի վերջո, կստանա ԿՀՎ-ի նախկին աշխատակցին. «Օղակը կսեղմվի, մենք նրան կհասնենք»:
էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն ասել է. «Մենք ուսումնասիրում ենք հարցը` գիտակցելով, թե որքան մեծ է մեր պատասխանատվությունը տվյալ դեպքում: Խոսքը աշխարհում կարծիքի արտահայտման ազատության և քաղաքացիների անվտանգության պաշտպանության մասին է»: Twitter-ի օգտատերերից մեկը Պատինյոին հարցրել է. «ԱՄՆ էքստրադիցիա չի անում Իսայաներին, ուրեմն ինչո՞ւ այս դեպքում Էկվադորը պետք է մերժի Սնոուդենին քաղաքական ապաստան տալու հարցում»: Էկվադորի արտգործնախարարը պատասխանել է. «Լավ հարց է»:
Խոսքը էկվադորյան Filanbanco բանկի ղեկավարների` եղբայրներ Ուիլյամ և Ռոբերտո Իսայաների մասին է, ովքեր 2001-ին փախան Ամերիկա սնանկանալուց հետո: Էկվադորի իշխանությունները պահանջել էին բանկիրների էքստրադիցիա, սակայն Վաշինգտոնը մերժել էր կատարել այդ պահանջը:
Ինչ վերաբերում է Սնոուդենին, ավելի վաղ ասվել էր, թե նա պատրաստվում է լքել Ռուսաստանը և թռչել Հավանա: Ռուս իրավապահները հայտարարել էին, թե Սնուդենը տրանզիտ ուղևոր է, նա ոչ մի հանցանք չի գործել Ռուսաստանի տարածքում, նրան պահելու հիմքեր չկան: Ըստ Ինտերֆաքսի` այս պահի դրությամբ արդեն Սնոուդենը լքել է Ռուսաստանի տարածքը և, ամենայն հավանականությամբ, մեկնել է Հավանա, թեև ավելի վաղ ասվել էր, թե ԿՀՎ նախկին աշխատակիցը Հավանա մեկնող օդանավում չի եղել: Կայքի աղբյուրն ասել է, թե լրագրողները դժվար թե կարողանային հետևել Սնոուդենի թռիչքին:
Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը մեղադրվում է լրտեսության մեջ: Նա քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորի իշխանություններից: Էկվադորը նախկինում քաղաքական ապաստան է տրամադրել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ով այժմ բնակվում է Անգլիայում` Էկվադորի դեսպանատան տարածքում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ