Քաթարի մայրաքաղաքում կանցկացվի ՙՍիրիայի բարեկամներ՚ խմբի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում։ Այս խմբի մեջ մտնում է 11 երկիր, որոնք սատարում են սիրիական ընդդիմությանը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան։ Հանդիպման ընթացքում կքննարկվի սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու հարցը։ ԱՄՆ կողմից սիրիական ընդդիմությանը զենքով աջակցելու որոշման ընդունումից հետո սա այս խմբի առաջին հանդիպումն է։