Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Նոր օրենքը Ռուսաստանում ավելի է սահմանափակում խոսքի ազատությունը

Նոր օրենքը Ռուսաստանում ավելի է սահմանափակում խոսքի ազատությունը
22.06.2013 | 12:30

Վերջերս Ռուսաստանի Պետդուման հավանություն է տվել մի օրինագծի, որը նախատեսում է պատասխատավության ենթարկել այն լրատվամիջոցներին, որոնք անպարկեշտ վիրավորանքներ կգործածեն քաղաքական գործիչների նկատմամբ: Ռուսաստանի անկախ փորձագետները կարծում են, թե սույն օրենքը ասհմանափակում է խոսքի ազատությունը և ճնշում է լրագրողներին նրանց մասնագիտական աշխատանքում: Ասվում է, թե այդպիսով խորհրդարանը, որը վերահսկվում է նախագահ Պուտինի կուսակցության կողմից, արգելել է քննադատությունը նախագահի և նրան հավատարիմ պատգամավարների հասցեին: Հայտնի ռուս լրագրող Վլադիմիր Պոզները Al Jazeera-ին ասել է, թե նոր օրենքը ընդունվել է ԶԼՄ-ներին և անհնազանդներին ղեկավարելու, վերահսկողության տակ պահելու համար: «Ես նույնպես դեմ եմ անվայել արտահայտությունների օգտագործմանը, բայց երբ դա ամրագրվում է օրենքում, բառերը վերածվում են հանցագործության: Եվ սահմանափակումները, որոնց ես ենթարկվել եմ, նոր օրենքի հետ առնչություն չունեն», -ընդգծել է Պոզները:
Human RightsWatch և Amnesty international միջազգային կազմակերպությունները, անդրադառնալով Ռուսատանում խոսքի ազատության վիճակին, իրենց հաշվետվություններում հաստատել են, որ վերջին տարիներին Ռուսաստանում փուլ առ փուլ կրճատվում է ազատության մակարդակը մարդու իրավունքների պաշտպանության և անկախ ԶԼՄ-ների գործունեության ոլորտում: «Վերջին 10 ամիսներին մոտ 150 ռուս լրագրողներ իրենց պրոֆեսիոնալ գործունեության համար վճարել են սահմանափակումներով, սպառնալիքներով և ծեծով: Մի քանի տասնյակ լրագրողներ սպանվել են վերջին տասնամյակում: Նոր օրենքը ավելի է բարդացնում լրագրողական աշխատանքի պայմանները», - գրում է Al Jazeera-ն:
ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, անդրադառնալով օրենքի ընդունման նպատակահարմարությանը, նշել է. «Մենք ոչ թե դեմ ենք քննադատությանը, այլ սահմանները անցնելուն, ծաղրի ենթարկելուն և անվայել բառապաշարի օգտագործմանը: Այդ օրենքն ընդունվել է, որպեսզի հասարակությանը պաշտպանի պրոբլեմներից, որոնց աղբյուրը խոսքն է, լրագրողի զենքը»: Ի հակառակ պատգամավորի մեկնաբանության, Al Jazeera-ի թղթակից Սամիր Շատարան կարծում է, թե այն երկրում, որտեղ ԶԼՄ-ները հայտնվում են պետական վերահսկողության տակ, աստիճանաբար ավելի է կրճատվում ինֆորմացիայի անկախ փոխանցման հնարավորությունը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ