Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Շևարդնաձեի ժառանգության «մնացուկները»

Շևարդնաձեի ժառանգության «մնացուկները»
21.06.2013 | 13:06

«Այդ սադիստները և բռնարարք կատարողները պետք է արժանի պատիժ կրեն»,-ասել է Միխեիլ Սաակաշվիլին Վիեննայից արված իր հատուկ հայտարարության մեջ:
Բանն այն է, որ Բիձինա Իվանիշվիլու վարչապետ դառնալուց հետո Վրաստանում երևան եկան նրանք, ովքեր նախագահի` կումունիստահալած քաղաքականության ժամանակ պարզապես ասպարեզից դուրս մղվեցին: Այժմ Վրաստանում իրավիճակն այնպիսին է, որ Իվանիշվիլիի աշխատանքից դժգոհում են նույնիսկ նրա համակիրները: Եվ Սաակաշվիլիի սույն հայտարարւոթյունն էլ ուղղված է անմիջականորեն Իվանիշվիլիի կառավարության գործունեությանը: Վրաստանի նախագահն ասել է, թե պահանջում է օրենքի ամբողջ խստությամբ պատժել նրանց, ովքեր մեղավոր են մարդկանց խոշտանգումների և տառապանքների համար: «Չի կարելի այդպիսի բաները ներել բռնարարք կատարողներին: Դրանք կոնկրետ մարդիկ են, որոնք արել են այդ ամենը: Մենք Մարսի վրա չենք ապրում, իհարկե, մենք պայքարել ենք դրա դեմ, փորձել ենք ազատվել Շևարդնաձեի ժառանգությունից, բայց երևում է ամեն ինչին չենք հետևել: Ես սրա համար շատ եմ ցավում»:
Հայտարարությունն արվել է ոստիկանության հայտնաբերած նոր տեսանյութերի ի հայտ գալուց հետո, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում քաղաքացիների վրա: Սաակաշվիլին ընդգծել է, որ հիմա նոր իշխանությունների հետ համագործակցում են այն մարդիկ, ովքեր մնացել են Շևարդնաձեի ժառանգությունից և այժմ սպասարկում են նոր իշխանություններին նույն «կեղտոտ մեթոդներով», ինչպես նախկինում: «Իհարկե մենք հիմնականում մեր ոստիկանությունը ազատել ենք այդպիսի մարդկանցից: Եվ դա տեսանելի էր ոստիկանությունում»,- ասել է Սաակաշվիլին և հավելել, թե չնայած ոստիկանության շարքերի մաքրմանն ուղղված աշխատանքներին, «մնացուկներն» իրենց զգացնել են տալիս, ինչի համար ցավում է: Վրաստանի նախագահը նախկին Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի երկու աշխատակիցների անուններ է հնչեցրել` Չխատարաշվիլիի և Լևան Կարդավայի: «Իշխանությունները քրեական պատասխանատվությունից ազատել են Լադո Բեդուկաձեին, ով անձամբ մասնակցել է կալանավորների նկատմամբ իրականացված սադիստական գործողություններին, և նրան տրվել է ինդուլգենցիա: Դա արել է գլխավոր դատախազը, և սա միտում է»,-ընդգծել է նա:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ