Վենեսուելայն նախագահ Նիկոլաս Մադուրոն անողոք պայքար է հայտարարել կոռուպցիային։ Երկրի ղեկավարըերեկ հայտարարել է, որ հատուկ ծառայությունները ձերբակալել են հարկային մարմինների աշխատակիցներին մեկին, ում մոտից առգրավվել է 635 հազար դոլար։ «Ես պատերազմ եմ հայտարարում կոռուպցիային։ Մի՞թե հնարավոր է գնալ դեպի սոցիալիզմ այդպիսի ծախված մարդկանցով»,- ասել է նախագահը՝ կոչ անելով յուրաքանչյուր հեղափոխականի, բոլոր ազնիվ մարդկանց սատարել իրեն այդ պայքարում։