Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

7 տարի ազատազրկում՝ Վրաստանի նախկին փոխնախարարին

7 տարի ազատազրկում՝ Վրաստանի նախկին փոխնախարարին
20.06.2013 | 11:27

Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար Ն. Ձիմցեիշվիլին դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման համար։ Ձիմցեիշվիլին մեղադրվում է Luckoil Georgia ընկերության 54 հազար լիտր դիզելային վառելանյութի կտրոնները վատնելու համար։ Նախկին փոխնախարարը խուսափել է նաև արդարադատությունից։ Նա նաև 2 տարի 3 ամսով զրկվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ