Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ադրբեջանը, ի դեմս Իրանի, դաշնակից է փնտրում

Ադրբեջանը, ի դեմս Իրանի, դաշնակից է փնտրում
19.06.2013 | 13:47

Թե Իրանի նոր նախագահն արտաքին քաղաքական դաշտում որքանով կտարբերվի իր նախորդից, դեռ վաղ է կանխատեսել, սակայն պարզ է, որ ԼՂ հարցում Իրանի դիրքորոշման առումով երկուստեք շահագրգռություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը: «Շատ հաճախ ղեկավար գործիչների հայտարարությունները և իրական քաղաքական ուղղությունները չեն համընկնում: ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից Իրանի դիրքորոշումը, կարծում եմ, չի փոխվի»,- news.am-ին ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Փորձագետն այն կարծիքին է, թե Հասան Ռուհանին Ադրբեջան այցելելու դեպքում կընդգծի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը, իսկ Երևանում նման հայտարարություն չի հնչի: Նա բացառել է Իրանի կողմից միջնորդի դեր ստանձնելը և նշել, որ Ադրբեջանն այս պարագայում միակ ընդունելի տարբերակը կարող է համարել Թուրքիային որպես միջնորդ ներգրավելը:

Ադրբեջանը, այնուամենայնիվ, Իրանի նոր նախագահի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման խնդիր ունի և արդեն սկսել է Իրանի նոր նախագահին մեսիջներ ուղարկել ԼՂ հարցի հետ կապված: Երեկ Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը Բաքվում, Խորհրդարանական միության` Իսլամական համագործակցության կազմակերպության նիստին հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը, ինչպիսին և մահմեդական մի շարք երկրների պրոբլեմները, հակամարտություն է, որում Ադրբեջանը ներգրավվել է բռնի, և այն պետք է լուծել: Ասվել է, թե ԼՂ հակամարտությունը լուրջ պրոբլեմ է տարածաշրջանի անվտանգության համար. «Բոլոր այս կոնֆլիկտները պետք է լուծվեն կարճ ժամանակում` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես` երկրների սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության գլխավոր սկզբունքի հիման վրա: Մենք հույս ունենք, որ մեր երկրում խաղաղության և կայունության հաստատումը բոլոր այստեղ ապրող ազգությունների ներկայացուցիչների հետաքրքրությունների շրջանակում է»: Ասկերովը Հասան Ռուհանիին հասկացրել է, թե Ադրբեջանը կարևորում է իսլամական երկրների հետ բարեկամական հարաբերությունները, և իսլամական արժեքները կարևոր գործոն են համարվում Ադրբեջանի համար:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ