«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Եթե Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ ընկալի շեշտադրումները

Եթե Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ ընկալի  շեշտադրումները
19.06.2013 | 11:26

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների Էնիսկիլենում ընդունված հայտարարությանը. «Ի տարբերություն Ադրբեջանի, որն առիթով կամ անառիթ հղում է անում միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքին, Հայաստանը բազմիցս է արտահայտել եւ ի պատասխան Էնիսկիլենում նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի եւ Ֆրանսուա Օլանդի կոչին, եւս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման, եւ տարածքային ամբողջականության»։ Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է, որ չնայած սադրիչ հռետորաբանությունից եւ գործողություններից զերծ մնալու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, «Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը եւ սադրանքներն Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին, մարդասպանների հերոսացումն ու խաղաղության կոչ անողների հետապնդումները, այլատյացության, անհանդուրժողականության եւ թշնամանքի քարոզչությունը, ինչը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը եւ լարվածության աճին»։
«Էնիսկիլենում համանախագահ երկրների ղեկավարների ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացում առաջընթացի համար, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ ընկալի եռանախագահ երկրների նախագահների շեշտադրումները», - ասված է Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ