«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Ադրբեջանցիները նեղվում են` Ղարաբաղում տուրիզմի զարգացման ծրագիր են մշակում

Ադրբեջանցիները նեղվում են` Ղարաբաղում տուրիզմի զարգացման ծրագիր են մշակում
18.06.2013 | 13:11

Ադրբեջանական հակահայ քարոզչությունը հանգիստ չի նստում տեղը: Օր չկա, որ Հայաստանի և Արցախի վերաբերյալ մի քանի հրապարակում չլինեն ադրբեջանական կայքերում: Երեկ էլ apa.az-ը գրել է, թե «Հայերը ձգտում են աշխարհի տարբեր մասերից զբոսաշրջիկների գրավել այցելելու համար Ադրբեջանի օկուպացված տարածքներ»: Իբր` հերիք չէ, գրավել եք, մի հատ էլ տուրիստ եք բերում մեր հողերը: Մի ասող լինի` տո, լավ ենք անում, եթե անում ենք:
Կայքի տեղեկատվության մեջ ասվում, թե`«Այս պահին այդ հարցի հետ կապված գովազդային-քարոզչական աշխատանք է տարվում Անգլիայում, Իտալիայում, Սկանդինավիայում, Արևմտյան Եվրոպայի երկրներում և Լատինական Ամերիկայում: Քարոզվում են տուրիստական հնարավորությունները Լեռնային Ղարաբաղում և ներդրումների հնարավորությունը տարածաշրջանային տուրիզմի համար: Մոտակա ժամանակներում ծրագրվում է առանձին ցուցատախտակով Ղարաբաղը ներկայացնել մի քանի միջազգային տուրիստական ցուցահանդեսներում»:
Հրաշալի է, թեև google-ում փնտրտուքներս արդյունք չտվեցին` համոզվելու և ուրախությունս լիարժեք դարձնելու համար, չնայած apa.az-ի այն հղմանը, թե այս մասին տեղեկություններ են տարածել հայկական ԶԼՄ-ները: Սրանով հանդերձ` վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը ԱՄՆ-ի մի քանի նահանգների կողմից կարող է պարզապես գրգռել ադրբեջանցիների երևակայությունը` հերթական անգամ զոհի կերպարով հանդես գալու: Մի բան փաստ է` մենք մեր ազատագրած հողերը վերակենդանացնելու, վերաբնակեցնելու խնդիր ունենք, ու թե մտածում ենք նաև Ղարաբաղում ու ազատագրված տարածքներում զբոսաշրջությունը խթանելու մասին, էլ ավելի լավ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ