«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Թուրքիայի արհմիությունները գործադուլի կոչ են արել

Թուրքիայի արհմիությունները գործադուլի կոչ են արել
17.06.2013 | 11:48

Թուրքիայի արհմիությունները մեկօրյա համընդհանուր գործադուլի կոչ են արել։ Այդպիսով նրանք իրենց բողոքն են արտահայտում հակակառավարական ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից ցուցաբերած դաժան վերաբերմունքի համար։ Երկրի երկու խոշոր արհմիությունները պահանջում են իշխանություններից վերջ դնել ոստիկանական բռնություններին։
Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանը, դիմելով իր տասնյակ հազարավոր կողմնակիցներին, հայտարարել էր, որ իր պարտքն էր հրաման տալ ցրել Ստամբուլի Գեզի հրապարակի ցուցարարներին։ Նրա խոսքով՝ բողոքի ակցիաները ոչ այլ ինչ էին, եթե ոչ փոքրամասնության կարծիքի փաթաթում մեծամասնության վրա։

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ