«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Երկիրը չի ենթարկվում վարչապետին

Երկիրը չի ենթարկվում վարչապետին
17.06.2013 | 11:42

Հակառակ ցույցերը դադարեցնելու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հորդորների` Թուրքիայում չեն դադարում հակակառավարական ելույթները: Ստամբուլում անվտանգության ուժերը կարողացել են ցուցարարների մեծ մասին դուրս մղել Թաքսիմ հրապարակից, որտեղ հաստատվել են ոստիկանության հատուկ ստորաբաժանումները և քաղաքային ոստիկանությունը: Ձերբակալվել է 40 մարդ, նաև օտարերկրացիներ: Անկարայում Քզլայ հրապարակում պարեկություն են անում ջրցան մեքենաները և զրահապատ տեխնիկան, ձերբակալվել են 50 ցուցարարներ: Իզմիրում 2000 մարդ է հավաքվել լողափին, փորձել են երթով շարժվել դեպի իշխող կուսակցության գրասենյակ, սակայն ոստիկանությունը համոզել է ցրվել: Ադանայում ևս ցուցարարները փորձել են, հակառակ ոստիկանության նախազգուշացումների, շարժվել դեպի իշխող կուսակցության գրասենյակ և իրավապահները արցունքաբեր գազով ու ջրցան մեքենաներով են կասեցրել նրանց ընթացքը:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ