Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին
17.06.2013 | 11:39

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռուհանիին.

«Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ավանդական բարեկամությունը և բարձր քաղաքական երկխոսությունը կշարունակեն իրենց զարգացման վերընթաց ուղին՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության:

Հարգարժան գործընկեր,

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Թեհրանում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հայ-իրանական միջպետական հարաբերությունները կբարձրացնենք որակապես նոր մակարդակի:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր նվաճումներ Իրանի Իսլամական Հանրապետության կայուն առաջընթացի ապահովման և Իրանի բարեկամ ժողովրդի իղձերի իրականացման գործում»:

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ