Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ադրբեջանական հակահայ քարոզչության մեր հակակշիռը ո՞րն է

Ադրբեջանական հակահայ քարոզչության մեր հակակշիռը ո՞րն է
15.06.2013 | 20:56

Ադրբեջանական apa.az կայքում JNG-12 Bora դիպուկազարկ հրացանների` Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր համատեղ արտադրություն սկսելու մասին լուրն էի կարդում ու աչքովս ընկավ նույնատիպ լուրերի ցանկը:
Ուրեմն, շատ չխորանալով, հունիսի 3-ից սկսած տվյալները նայեցի: Գրեթե օր չկա, որ կայքը չգրի Հայաստանի զինված ուժերի` ադբեջանական դիրքերի գնդակոծման մասին: Ահավասիկ` մի քանի վերանագրեր այդ շարքից. հունիսի 3` «Հայերը գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը ճակատի բոլոր ուղղություններով», կրկին հունիսի 3` «Անցած ամիս հայերը խախտել են հրադադարի ռեժիմը 158 անգամ, զոհվել է 1 ադրբեջանցի զինծառայող, 1-ը` վիրավորվել», հունիսի 4` «Հայերը գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Թերթերի ուղղությամբ», հունիսի 5` «Հայկական զինուժի ստորաբաժանումները շարունակում գնդակոծել ադրբեջանական բանակի դիրքերը», և այսպես շարունակ` հունիսի 6-ին, 7-ին, 8-ին, 12-ին, 13-ին, 14-ին: Ադրբեջանի հարձակողական, ագրեսիվ քաղաքականությունն ու հակահայկական քարոզչությունը մեզ համար նորություն չեն, և վստահ եմ, չի գտնվի մի հայ, որ հավատա, թե Հայաստանի զինված ուժերի խելքը գնում է հրադադարի ռեժիմը խախտելու համար: Բայց ադրբեջանական կայքերից օգտվում են ոչ այնքան հայերը, որքան այլ երկրների լրատվամիջոցները: Լուրը բառի պես մի բան է, թռավ` չես բռնի: Ու այստեղ արդեն կարևորվում է հայկական քարոզչության դերը, որի մասին բազմիցս է ասվել, թե թույլ է և անկազմակերպ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Նյութը վերնագրելուց հետո մի անգամ էլ այցելեցի apa.az: Արդեն տեղադրվել էր հայկական զինուժի` ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին այսօրվա լուրը` «Հայերը խախտել են հրադադարի ռեժիմը մի քանի ուղղություններով»: ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքն այդ մասին լռում է: Վերջին տեղադրված նյութն այսօրվա ամսաթվով է, որը կյանքից հեռացած գրող Վրեժ Իսրայելյանի կյանքի ու գործունեության համառոտ անդրադարձն է:

Դիտվել է՝ 1173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ