Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Հայերը մեր ժամանակի «մեծ եղեռնի» շեմին

Հայերը մեր ժամանակի  «մեծ եղեռնի» շեմին
14.06.2013 | 00:54

«Իրատես de facto»-ի թիվ 38 (454)-ում կարդացի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած Խտրականության դեմ օրինագծի վերաբերյալ ՀՀ հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովի կարծիքը։
Անկեղծ ասած` զարմացա, որ Հայաստանում կարող են գտնվել մարդիկ, որոնց մտքով կանցնի պիղծ, անբարո, քրիստոնեական արժեքներին հակասող օրինագիծ մշակել և ներկայացնել ԱԺ-ի քննարկմանը։
Ինձ զարմացրեց նաև ՀՀ հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովի բարոյախոսական քարոզը։ Այստեղ ես կուզենայի կարդալ այդ օրինագիծն անթաքույց իրականացված տեսնել ցանկացող մարդկանց անարգանքի սյունին գամող արտահայտություն, այն էլ շատ թունդ բառերով համեմված։
Աստված Ադամին ստեղծելուց հետո կերպավորեց Եվային` նրա իսկ կողից վերցրած ոսկորից, որովհետև Աստծու ստեղծած բոլոր կենդանիների մեջ նրան հարմար ընկեր չգտնվեց և, ինչպես կամոքն Աստծո, բոլոր կենդանիների անունը Ադամն էր դրել, այդպես էլ Եվային նա «կին» անվանեց։
Կենաց ծառից պտուղ ուտելը խորհրդանշում է նախամարդու ագահությունն ու ընչաքաղցությունը` բնությունն ավերելու գնով անգամ հասնել ավելիին, և ոչ մի կապ չունի մարդկային ցեղի բազմանալու Աստծո կամքի հետ, որովհետև կենաց ծառը խորհրդանշում է մայր բնությունը` իր ողջ գեղեցկությամբ։
Սակայն, երբ մարդիկ շարունակեցին իրենց անբարո ընչաքաղցությունը, Աստված որոշեց պատժել նրանց ջրհեղեղով, չմոռանալով, սակայն, մարդկության շարունակականությունն ապահովելու մասին։ Գտավ աստվածահաճո Նոյին և հանձնարարեց տապան կառուցել և այնտեղ ներառել իր կնոջն ու որդիներին ու նրանց կանանց և երկրի վրա եղող ամեն տեսակի գազաններին, թռչուններին և սողուններին` զույգ-զույգ (արու և էգ). «Եվ Աստված օրհնեց Նոյը ու անոր որդիները և ըսավ անոնց` աճեցեք ու շատացեք ու երկիրը լեցուցեք» (Ծննդ. Թ-1)։
Համաձայն եմ` մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շատ «գրագետ» իրավաբաններ են։ Այս «գրագետները» ծանո՞թ են արդյոք Աստծո իրավական պատվիրանին. «Իմ կանոններս պահեք. քու անասունիդ մի տեսակը ուրիշ տեսակի հետ զուգավորելու չտաս... և եթե մարդ մը կնոջ հետ պառկելու պես արուի հետ պառկի` երկուքն ալ պղծություն ըրին, անշուշտ, պիտի մեռցվին։ Եթե կին մը որևէ անասունի հետ զուգավորվելու ըլլա կամ իր նմանին հետ պառկի, երկուսն ալ պիտի սպանվին» (Ղևտաց. ԳԼ-Ի 13-16 և շարունակելի)։
Աստվածաշունչն անտեսենք և պատկերացնենք, որ օրենքն ընդունվեց, և մենք բոլորս դարձանք միասեռականներ. այս դեպքում, բնականաբար, սերունդ տալը բացառվում է, և մենք ստիպված պիտի լինենք մեր հարևան Թուրքիայից ու Ադրբեջանից երեխաներ որդեգրելու ուղին բռնել։
Կամ եթե հանրապետության ու ԱԺ նախագահներ ընտրենք միասեռականությամբ համակված մարդկանց, օրենքը պիտի նախատեսի՞ արդյոք, որ այդպիսիք չեն կարող ընտրվել այդ պաշտոններում, չէ՞ որ դա էլ մարդու իրավունքների խախտում է ենթադրում։
Հուդան Քրիստոսին մատնեց 30 արծաթով, իսկ դուք քանի՞ տրցակ կանաչների գնով վաճառեցիք ձեր խիղճը։
Իմ կարծիքով, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք ԱԺ-ում մեծամասնություն են, պիտի իրենց մեջ ուժ գտնեն և թույլ չտան, որ այդ հարցն անգամ քննարկման դրվի, որովհետև այդպիսի օրենքի ընդունումը ես հավասարեցնում եմ մեր ժողովրդին պարտադրված, նոր, յուրօրինակ ցեղասպանության հետ, Մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին։
Հայրենակիցներ, նրանք, ովքեր ամբողջովին կամ թեկուզ մասամբ համաձայն են ինձ հետ, թող զանգահարեն, որովհետև «գոյության պայքարի թելադրանքով մենք կարող ենք հավերժել, այնպես էլ, իբրև մարդկային տեսակ վերանալ, կախված այդ պայքարի կենսունակությունից և Արարչի հետ ոգեղեն կապից» (Գ. Նժդեհ)։
Միայն մեր ջանքերի միավորմամբ կարող ենք դիմակայել ազգային շահերին սպառնացող վտանգին։


Գրիգոր ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ