Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Արշավինի նախկին կինը չի կարողանում ներել ամուսնուն

Արշավինի նախկին կինը չի կարողանում ներել ամուսնուն
13.06.2013 | 11:41

Ռուս ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի նախկին կինը պատրաստվում է դատի տալ նրան` կարողության կեսը ստանալու ակնկալիքով: Նա չի կարող ներել ամուսնուն, որ լքել է իրեն և երեք երեխաներին:

Ա.Արշավինի և իր կնոջ`Յուլիայի բաժանման մասին խոսակցությունները ի հայտ եկան դեռ անցած աշնանը: Բայց ոչ ոք լուրջ չէր վերաբերվում դրան, քանի որ ֆուտբոլիստի կինը լույս աշխարհ էր բերել երրորդ երեխային:

«Կոմսոմոլսկայա պրավդային» ֆուտբոլիստի ընկերներից մեկը պատմել է,որ Արշավինը տարված էր ուրիշ կնոջով, որի համար նույնիսկ «կորցրել էր գլուխը»: Այդ ժամանակ Անդրեյը հեռացել է կնոջից, ով դեռ երեխայի էր սպասում: Բայց երբ իրենց ապահարզանի մասին լուրերը տարածվեցին, ֆուտբոլիստը վերադարձավ ընտանիք`փորձելով փրկել ամուսնությունը: Բայց ցավոք` նորից հեռացավ:

Մինչդեռ, Անդրեյ Արշավինը այդ ընթացքում իր նոր ընկերուհու` 32-ամյա մոդել Լեյլանա Դաուդինգի հետ բացեիբաց հայտնվում էր Մայամիի լողափում:

Թերթի հետ զրույցում նրա ռուս ընկերները պնդում են, որ գեղեցկուհին Ադրբեջանի պաշտոնյայի կին է, երկու երեխաների մայր: Նրանք ասում են, որ այդ զույգի սիրավեպը ձգվում է արդեն տարիներ, բայց միայն վերջերս է բացահայտվել:

«Շատ եմ ցավում Անդրեյի կնոջ համար,-կիսվել են լրատվամիջոցին ընտանիքի մտերիմները,-Որքան էլ Յուլիան ջանում է կամքի ուժ դրսևորել, միևնույն է`կատակ բան չէ միայնակ մնալ երեք երեխաների հետ, մանվանդ որ նրանց ամուսնությունը պաշտոնապես գրանցված չէ»:

Անկախ ամեն ինչից, Արշավինի կինը վճռական է տրամադրված: Նախկին ամուսնու «դեմ» նա պայքարելու է լոնդոնյան դատարանում, պահանջելու է նրանից գույքի մի մասը, որպեսզի կարողանա ապահովել իր երեխաների ապագան:

«Նույնիսկ եթե ամուսնությունը չի գրանցվել, նրանք ունեն իրավական բոլոր հիմքերը` տնօրինելու համատեղ ձեռք բերված գույքը»,-մեկնաբանելով սկանդալային ամուսնալուծությունը «Կոմսոմոլսկայա պրավդային»,ասել է ֆուտբոլիստի փաստաբան Սերգեյ Ժորինը:

Ավելին, Արշավինն իր կնոջ հետ վաղուց ապրում է Մեծ Բրիտանիայում: Իսկ Բրիտանական օրենքը կարող է հաստատել, որ եթե բաժանվող զույգը ունի երեխաներ, ապա կողմերը իրավասու են հավասարապես կիսել ունեցվածքը:

Անդրեյ Արշավինը չի մեկնաբանել իր ամուսնալուծության մասին պտտվող լուրը: «Անցյալ տարի դժվար էր նրա համար ոչ միայն անձնական խնդիրների մասով: Հունիսի 30-ի ավարտվում է նրա կարիերան «Արսենալ»-ում`ոչ դրական նոտայով: Պրեմիեր լիգայի ամբողջ նախորդ մրցաշրջանում Արշավինը չի խփել ոչ մի գոլ և ողջ խաղաշրջանի ընթացքում իր ժամանակն անցկացրել է «ազատ» նստարանին. Կային խոսակցություններ, որ նա կտեղափոխվի թուրքական «Բեշիկթաշի», սակայն համարների ստորագրման պահին տեղեկություն է եկել, որ ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»,-գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ