Օրերս irates.am-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, թե Գյումրուց ընտրված ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Վանաձորում երկու խաղատուն ունի, որոնք նրան բավականին եկամուտ են ապահովում: Երեկ փորձեցինք ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանից ճշտել լուրի իսկությունը: Բայց խաղատան անունն անգամ չէինք տվել, ընդամենը հարցրինք` Վանաձորում բիզնես ունե՞ք, անմիջապես հետևեց զայրալից պատասխանը. «Նման բան չկա, սուտ ա, հերյուրանք ա, իրականությանը չի համապատասխանում»: «Կազինո՞ էլ չունեք»։ «Լոռու մարզում ես բիզնես չունեմ»,- վստահեցրեց նա: Գուցե Ձեր անունո՞վ չեն գրանցված` շարունակեցինք: «Չկա նման բան, բացարձակապես»,- եղավ պատասխանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ