Վերջերս ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը հաճախ է լինում Ֆրանսիայում: Այս անգամ այնտեղ էին նաև նրա դուստրը և որդին: Ինչո՞վ է պայմանավորված գեներալի այդքան հաճախակի Ֆրանսիա մեկնելը: Որոշ տեղեկություններով, նա բուժման է մեկնում, սակայն մեզ հայտնի դարձավ ևս մի պատճառ: Պարզվում է, գեներալը որոշել է բիզնես «դնել» Ֆրանսիայում: Այս լուրը ճշտեցինք նրա «մերձավորներից»։ Վերջիններս նախ զարմացան, հետո էլ թե` մարդը գնացել է պարզապես «ման գալու», նման բան չկա: «Գեներալը անգամ իր էրեխեքին դուրս չի ուղարկում սովորելու, ասում ա` ես մի դրամ փող երկրից դուրս չեմ հանի: Ի՞նչ բիզնես»:
Փաստորեն, գեներալիտետը մտածո՞ւմ է երկրի փողերի մասին: Հուսադրող է:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ