Այսօր ԱԺ-ն ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրենքի երկու նախագծերին դեմ քվեարկեց: Նախագծերից մեկը վերաբերում էր օֆշորային գոտիներում գրանցված հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների գործունեությանը: Հիշեցնենք, որ կառավարությունը Բագրատյանի այս նախաձեռնությունը բավականին դրական էր արձագանքել: Մյուսն առնչվում էր գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառմանը:
Նկատենք, որ երկու նախագծերին էլ կողմ քվեարկեց «այլընտրանքը»` ԲՀԿ-ն, սակայն ՀՀԿ-ն ՕԵԿ-ով կարողացավ մերժել Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությունը: irates.am-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանեք քվեարկության արդյունքները, Բագրատյանը հակիրճ պատասխանեց. «Մերժեցին, մերժեցին, ի՞նչ ասեմ»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ