Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

«Ծառուկյանը ինչ մտածում է, այն էլ ասում է»

«Ծառուկյանը ինչ մտածում է, այն էլ ասում է»
10.06.2013 | 14:30

Այսօր ԱԺ քառօրյան մեկնարկեց ԲՀԿ-ական ակտիվ ներկայացվածությամբ: Եկել էր Գագիկ Ծառուկյանն ու մինչ նիստն առանց հարցազրույց տալու: Փոխարենը նա պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։ Հետաքրքիր էր, որ խառը ժամանակներում հանկարծ լրագրողներին հետաքրքրեց, թե ինչո՞ւ է Ծառուկյանը Նաիրա Զոհրաբյանին արգելում խոսել: Ծառուկյանն էլ մի գովք արեց առ Նաիրա Զոհրաբյան, ասելով. «Ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելելու, հակառակը` նա պետք է հարգի իր թիմակիցներին, նրանց լսի, որ ճիշտ որոշումներ կայացնի»: Հետո մտավ դահլիճ իր «առաքելությունը» կատարելու: Քվեարկությունից հետո էլ, թե «բայց ինքը ինչ չգիտի» հանգով «Ազատություն» ՌԿ-ի մի հարցին պատասխանեց, որն առնչվում էր գորիսյան դեպքերին: «ՈՒրեմն էդ հարցին պատասխանեմ ու գնամ: ՈՒրեմն Ծառուկյանը ոչ թե բոլոր հարցերին պատրաստվում է, այլ ինչ մտածում է, պատկերացնում է, այն էլ ասում է»,- նախապես «հոխորտաց» ԲՀԿ ղեկավարը` չմոռանալով բառերի արանքում իր սիրած բնորոշումը` «ինքսինքյան»: «Ցավալի դեպք է կատարվել: Կորուստ է եղել, հաճելի դեպք չէ: Բոլորդ պիտի համբերատար սպասեք: Կան վկաներ, ներկաներ, տուժող ընտանիքներ: Համապատասխան իրավապահ մարմինները ինքսինքյան քննություն կկատարեն և մեղադրյալին պարտադիր պիտի պատժեն, որ նման դեպք չկատարեն»,- նշեց Գագիկ Ծառուկյանն ու խոսքի տեր` պատասխանեց ու գնաց:

Ի դեպ, Ծառուկյանը նաև ասել է, որ ԲՀԿ-ն արձակուրդի չի պատրաստվում գնալու, քանի որ «ժողովրդի բոլոր խնդիրները դեռ կարգավորված չեն, որ պատասխանատու մարդիկ արձակուրդի գնան»: Երևում է, Ծառուկյանը երկար ժամանակ արձակուրդ չի գնա, քանի որ ժողովրդի խնդիրները դժվար թե առաջիկա քսան և ավելի տարիներին լիովին լուծվեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ