«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

«Քնած» Լիցկան զարթնել ու սեփական խմբագրումներն է անում

«Քնած» Լիցկան զարթնել ու սեփական խմբագրումներն է անում
07.06.2013 | 18:39

Սյունիքի այլևս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը երեկվանից լրատվամիջոցների սեփականությունն է դարձել, արդեն 9 ժամ է ինչ այս տեսանյութը համացանցում է: Մի քանի հարցեր են առաջանում սրա հետ կապված. ա) ո՞վ է նշված լրատվամիջոցին հանձնել տեսանյութը, բ) արդյո ՞ք իրավապահ մարմինները փորձում են պարզել, թե ինչպես եղավ, որ նախաքննության մարմնի համար խիստ կարեւոր ապացույցը (անկախ նրանից այն կուսական վիճակում է, թե արդեն ինչ որ մեկի թեթեւ ձեռքով միջամտության է ենթարկվել) հանրության սեփականությունն է, գ) ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանը չի ընդվզում, թե էդ ոնց եղավ, որ իր տնից այն հասավ մինչև a1plus.am:
Ասենք, որ ԶԼՄ-ներում վարկած կա, թե տեսանյութը լրատվամիջոցներին բաժանել է նույն ինքը` Լիցկան: Տեղեկություն տարածվեց նաև, թե վերջինիս 19 տարեկան որդին, ով մեղադրվում է Ավետիք Բուդաղյանի սպանության մասնակցության մեջ, բանտային հիվանդանոցում է: Այն, որ նախկին մարզպետը կցանկանա ամեն կերպ ջրից չոր դուրս գալ, կասկած չկա: Առաջին դեպքը չէ, բայց հուսանք, վերջինը կլինի ու Լիցկան և սպանությանը առնչվող մյուսները պատասխանատվության կենթարկվեն: Ու եթե ելնում ենք հենց այդ ` ջրից չոր դուրս գալու փորձերի տեսանկյունից, ապա Լիցկայի կողմից տեսանյութի տարածումը լրիվ տրամաբանական է: Հակառակը լինել չէր էլ կարող, քանի որ անհասկանաալի կլիներ դրա այսպես ազատորեն տարածումը ու այքան ժամ ինտերնետում մնալու հնարավորությունը: Եվ ակնհայտ է, որ եթե ոչ իշխանությունը, ապա իշխանության մեջ գտնվող ինչ-ինչ մարդիկ հնարավորինս աջակցում են Լիցկային` իրադարձությունների զարգացումը հօգուտ իրեն շրջելու համար: Եվ եթե հավատանք նրա որդու` բանտային հիվանդանոց տեղափոխվելու լուրերին, ապա կարող ենք ասել, որ Լիցկան մարտի դաշտ է հանում վերջին «զենքերը»:
Հիմա տեսանյութի մասին: Նույնիսկ ոչ մասնագետի աչքով նայելու դեպքում անհնար է չնկատել, որ գործողությունների ընթացքը տեսանյութում կտրտվում է առավելապես սկզբնամասում, երբ Ավետիք Բուդաղյանը հայտնվում է Լիցկայի տան մոտ: Նկատի ունեմ, որ մոնտաժի միջոցով փորձ է արված մեղքը բարդելու Բուդաղյանների վրա և գործը տանելու դեպի Լիցկայի ընտանիքի ճարահատ ինքնապաշտպանություն: Պարզ ասած` եկել հարձակվել են, մենք էլ կրակել ենք: Փոխհրաձգության վերաբերյալ տեսակետներ կան, թե ո´չ Լիցկան է մի բան, ո´չ էլ ընդհանրապես մեր զինվորականներն են մի բարի պտուղ: Հակված չեմ արդարացնելու մեկին և մեղադրելու մյուսին առանց ելնելու իրադարձությունների տրամաբանությունից: Բայց մինչև հիմա առկա են կցկտուր մեկնաբանություններ այդ օրվա վերաբերյալ: Ուրեմն և չենք կարող ենթադրություններ անել հակառակի մասին: Կա փաստ` մարդուն սպանել են իրենց տան բակում: Իրականում չգիտենք ինչ է եղել մինչև Ավետիք Բուդաղյանի` Լիցկայի տուն գալը: Նրանք մինչ այդ որտեղ են հանդիպել, ինչ են խոսել, ինչն է դրդել Ավետիքին գալ Սուրիկ Խաչատրյանի տուն զենքով; Հիշո՞ւմ եք, Լիցկան լրագրողին ինչ էր ասել: Հարց. իսկ ի՞նչը կդրդեր Սուրիկ Խաչատրյանին, որ վերջինս, զենքը ձեռքին ուրիշի տուն գնար:
Եվ, ի վերջո, որոշ կադրերի մասին: Եղած նյութի մեջ ամենաապշեցուցիչն ու ցնցողն այն էր, որ Ավետիք Բուդաղյանի վրա կրակելուց հետո բավականին ժամանակ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները անցուդարձ են անում ընկած մարդու կողքով, բայց ուշադրություն չեն դարձնում, թե ինչ վիճակում է նա: Րոպեներ հետո կադրում հայտնվում են մարդիկ, ու ինչ որ մեկը փորձում է արհեստական շնչառություն տալ արդեն մահացած մարդուն: Հարց. ինչու՞ մարդու վրա կրակելուց անմիջապես հետո նրան չեն փորձում տեղափոխել հիվանդանոց: Ինչո՞ւ Ավետիքի` կրակոցի հետևանքով ընկնելուց հետո որևէ մեկը չի մոտենում նրան ստուգելու համար` սպանեցի՞ն, թե՞ դեռ ողջ է: Եվ, ըստ իս, մի կարևոր հանգամանքի մասին: Տեսանյութից դատելով Լիցկայի տանը բավականին թվով մարդիկ են եղել: Ինչպե՞ս է ստացվել, որ բոլորը արթուն էին, իսկ ինքը` Սուրիկ Խաչատրյանը, իր ասելով, քնած: Եվ որքան խորը կարող է քնել մարդը, երբ նրա տան բակում կրակոցներ են հնչում, ենթադրաբար` ճչոցներ ու բղավոցներ, իսկ նա շարունակում է քնած մնալ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ